Խաղաղության հաստատումը կարող է լինել միջո՛ց, ոչ թե նպատակ. Genesis Armenia-ն ամփոփեց գործունեության երկրորդ տարին

Ազգային ռազմավարություն է անհրաժեշտ, որը գրելու և կյանքի կոչելու համար պիտի ապահովենք ազգային մարտունակություն. դեկտեմբերի 25-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի 2-րդ տարեդարձին նվիրված հաշվետու միջոցառումը:

Ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց հետպատերազմյան Հայաստանի ու Արցախի վերականգման բանաձևերը։ 

«Անվտանգ, տնտեսապես հզոր ու տեխնոլոգիապես զարգացած գալիք Հայաստանի ու Արցախի պետական շինարարությունը ենթադրում է սկզբունքային շիտակություն և պետությունը քայքայող երևույթների ու դերակատարների նկատմամբ չոր անհանդուրժողական մոտեցում: Այս իմաստով՝ իշխող խունտայի փոփոխությունը համարում ենք անհրաժեշտ հրամայական: Մեր կրեդոն իշխանության համար պայքարը չէ և չի եղել, այլ ազգակործան այս քաղաքականության որմնադիրների իշխանազրկմամբ անվտանգ, խելացի ու ժամանակակից զարգացած պետության ստեղծումը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի ՀԽ նախագահ Սամվել Վարդանյանը։

«Մեծ նպատակներն սկսվում են փոքր քայլերից. միմյանց թև-թիկունք լինելով կկարողանանք իրականացնել  այն մեծ ու հավակնոտ ծրագրերը, որոնք շուտով փոխելու են Հայաստանի տեխնոլոգիական ու տնտեսական դիմագիծը: Տեխնոլոգիական ներդրումների ամենամեծ պորտֆոլիոն կազմող տեխնոպարկի կառուցումն ընթացքի մեջ է»,- ասաց Վարդանյանը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ուղեղային կենտրոն/հիմնադրամի կատարած աշխատանքի մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեց խորհրդանշական իրերի աճուրդ՝ Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռագործ կարպետը, Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաների՝  Կատարո վանքը պատկերող կտավը և հատուկ այս աճուրդի համար՝ Fakejian jewelry-ի 1 օրինակով պատրաստված, Մեծ Հայքի պատկերով արծաթե հուշամեդալը։ 

Աճուրդի ամբողջ հասույթն ուղղվելու է գալիք տարում Genesis Armenia-ի ծրագրերի իրականացմանը։

Genesis Armenia-ն, որպես ուղեղային կենտրոն, անցնող տարում  անցկացրել է ավելի քան 6 տասնյակ խորքային հարցազրույց, տասնյակ բովանդակային ու մասնագիտական քննարկումներ, 2 տասնյակ գիտական ու վերլուծական հոդվածներ հրապարակել, իսկ որպես հիմնադրամ՝ շարունակել  իր գաղափարախոսությունից, առաքելությունից, արժեքային համակարգից և տեսլականից բխող գործունեությունը։

Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կոչը կառավարության անդամներին

Հաջորդը

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարն ու ևս երկու պաշտոնյա ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Զասը նամակներ է ուղարկել միջազգային կառույցներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության…
Դիտել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ…
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարը տեսակցել է Արտակ Բեգլարյանին

ՀՀ աողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել է ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև այս օրերին նստացույց հայտարարած Արցախի պետնախարարի…
Դիտել

«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share