Խոզնավար գյուղի հատվածում առաջացած ադրբեջանցիներին ՀՀ զինծառայողները հետ են ուղարկել ելման դիրքեր

Հայաստանի զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021 թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, առանց թույլտվության, հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈՒ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԱՀ ԶՈՒ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈՒ մի շարք զինծառայողների հետ:

Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈՒ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում.ՀԱԿ

Հաջորդը

Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի բանակ․Ալեքսան Մինասյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք

COVID-19. Նոյեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, 378 նոր դեպք5966 թեստավորում1962 առողջացած39 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության…
Դիտել

ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական…
Դիտել

Թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ

Շրջանառությունն արգելված թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ Ասկերանի շրջանում. Հունիսի 20-ին ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի…
Դիտել

Կատարվել է 2941 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք

Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216863 դեպք, որոնցից 199755-նառողջացած, 4139-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share