Ծաղկաձորում սպանվել է Կոտայքում հայտնի «Ծռի Վարդանը»

Երեկ՝ հուլիսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն էր»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք

Հաջորդը

Տավուշի բժշկական կենտրոնում նորածին է մահացել

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ըբացահայտել է դեղամիջոցների անօրինական ներմուծման դեպք

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է…
Դիտել

Կարեւոր տեղեկություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝…
Դիտել

Հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:…
Դիտել

«STARMUS VI»-ի հանդիսավոր բացումն ու Սթիվեն Հոքինգի մեդալի մրցանակակիրները

Բազմաթիվ աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ այս օրերին Հայաստանում են: Երևանի մարզահամերգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share