Կայացել է Սևանա լճի շրջակայքում կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը

Այսօր Գեղարքունիքի մարզում կայացավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից կազմակերպված Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը, որն իրականացվում էր Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական գործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:

Շրջական միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատաժողովին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։

Նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում։ Այսօր կոյուղաջրերի ամբողջ ծավալը անխափան հոսում է լիճ, ինչը հանգեցնում է լուրջ բնապահպանական խնդիրների։

«Սևանա լճի ավազանում ԵՄ-ն տեղական համայնքների հետ միասին ընդլայնում է փորձնական միջոցառումները՝ հիմնվելով Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու համար բնական կեղտաջրերի մաքրման լուծումների հնարավոր ներդրման գնահատման վրա: Բնական ռեսուրսներն ու էկոհամակարգերը EU4Sevan-ի և ԵՄ Հայաստանի ընթացիկ ու ապագա ծրագրերի հիմնասյուններն են», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:

2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում «Akut Partner» գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային փորձագետ Ռոմաս Ռադկեն ազգային փորձագետներից բաղկացած խմբի հետ միասին EU4Sevan ծրագրի շրջանակում իրականացրել է վերոնշյալ ուսումնասիրությունը՝ կարևորելով կոյուղաջրերի մաքրման մեթոդի ու տեսակի ընտրության, ներառյալ բնահեն եղանակով, հիմնավորված տեխնիկական, ֆինանսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ խնդիրները:

«Վերջին տարիներին՝ ամռան սեզոնին, Սևանա լիճը կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով «ծաղկելու» խնդրի առջև է կանգնել: Սա լճում ֆոսֆորի մեծ քանակի հետևանք է, որին նպաստում է նաև կեղտաջրերի արտահոսքը։ Այս ուսումնասիրության շրջանակում առաջարկվում են լուծումներ կենտրոնացված, կիսակենտրոնացված և ապակենտրոնացված եղանակներով, և համեմատվում են դրանցից յուրաքանչյուրի համար կանխատեսվող ծախսերը: Սա քաղաքականություն մշակողներին հնարավորություն կտա կայացնելու փաստերով հիմնավորված որոշումներ: Այնուհետև ուսումնասիրությունը կարող է իրականացվել օրինակելի ձևովաչափով՝ նպաստելով ոչ միայն կենսազանգվածի քանակի ավելացման կրճատմանը, այլև ՀՀ-ում բնակվող հանրության իրազեկման բարձրացմանը։ «Ջրի պահպանությունն այնպիսի հիմնախնդիր է, որը վերաբերվում է բոլորին, և որի լուծման հարցում պետք է մասնակցություն ունենան բոլորը», – նշել է Ռոմաս Ռադկեն:

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ծրագրի գործընկերներին ներկայացնել միջազգային եւ ազգային փորձագետների կողմից իրականացված ելակետային իրավիճակի ուսումնասիրության արդյունքները: Արդյունքների ներկայացումից հետո գործընկերներն ընտրեցին կոյուղաջրերի մաքրման առաջարկվող տարբերակներից ամենաարդյունավետը՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
Դիտել

Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ…
Դիտել

Նրանք մոտ 20 տարեկան էին և հերոսաբար պաշտպանել են իրենց հայրենիքը․ ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 17-ին մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share