Կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության արդյունքում կանխվել է ապօրինաշինության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

«Կասկադ շուզ» խանութ սրահի սեփականատերն ապօրինաբար բետոնապատել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ Թամանյան 1 հասցեին հարակից կանաչ գոտին՝ առկա ծառերով ու թփերով:

Մտադրության հավանական նպատակը կանաչ գոտու հաշվին մայթի տարածքն ընդլայնելն է եղել:

Փաստն արձանագրելուց անմիջապես հետո միջոցներ են ձեռնարկվել՝ տարածքն ազատելու և նախկին տեսքի բերելու համար:

Քաղաքապետարանը հիշեցնում, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այդ ուղղությամբ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Հաջորդը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների բլոկ-մոդուլային ավանի կառուցումը

Ռուսաստանի ԶՈՒ նյութատեխնիկական մասնագետներն Արցախում ավարտել են ռուս խաղաղապահների համար 30 մոդուլային ավանի կառուցումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Կառույցները…
Դիտել

ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ. ՀՀ կառավարություն

Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Այս մասին…
Դիտել

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի, վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են  ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share