Կարծում եմ՝ բոլոր են հասկանում, թե ԱՄՆ հումանիտար ռազմական օդանավի հայտնվելը Ստեփանակերտում ինչ խնդիր կլուծի․ Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երկու օր առաջ ԱՄՆ կառավարության առանձին գործակալությունների, ԱՄՆ հայկական, հունական, հրեական լոբբիստական խոշորագույն կազմակերպությունների հետ մեկնարկեց դեպի Արցախ ԱՄՆ հումանիտար օդային բեռնափոխադրում իրականացնելու առաջարկս: ԱՄՆ-ն այդպիսի առաքելության  հարուստ փորձ ունի Սիրիայում, Սուդանում Լիբիայում: 

Կարծում եմ՝ հակամարտութան բոլոր կողմերն են հասկանում, թե ԱՄՆ հումանիտար ռազմական ինքնաթիռի հայտնվելը Ստեփանակերտում ինչ խնդիր կլուծի և ինչպես կփոխի ռեգիոնալ աշխարհաքաղաքական դասավորությունն ու ազդեցության գոտիները: 
Լաչինի միջանցքը այսօր կվերաբացվի, թե ոչ, անհրաժեշտ է անհապաղ  ձեռնամուխ լինել Արցախին միջազգային հումանիտար աջակցության մշտական առաքելության հիմնման աշխատանքներին: 
Դրանում պետք է ներգրավված լինեն պետական և ոչ պետական գործակալություններ ու կազմակերպություններ»,- գրել է Արման Բաբաջանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով

Հաջորդը

Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակության Հայաստան ժամանման հարցը

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել…
Դիտել

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով՝ 2…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share