Կարմրուկի դեմ պատվաստողների թիվն ավելացել է

Հ ԱՆ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտարարել է, որ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և այս օրերին շտապում են լրացնել կարմրուկի դեմ պատվաստումային բացը:

Նրա խոսքով վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո, երբ գրանցվեց կարմրուկի այս տարվա առաջին դեպքը, ունենք 3 հազարից ավելի պատվաստում:

«Պատվաստվողները ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաներ, մեծահասակներ: Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, մոտ 300 սերտ կոնտակտավորներ: Տեսնում ենք, որ պատվաստման պահանաջարկը բարձր է, իրոք քաղաքացիները դիմում են պատվաստվելու»,- նշել է Գայանե Սահակյանը:

Նա վստահեցրել է, որ Հայաստանն ապահովված է անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով։

Ըստ ԱՆ տվյալի՝ մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան

Հաջորդը

Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը՝ Մանոն Արմինե Ավետիսյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Երեւանում սկսել է գործել շարժական պատվաստումային խումբ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Դիտել

Ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարսությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ…
Դիտել

Կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով կա ձերբակալված. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share