ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին:

Գալստյանն այս մասին խոսեց Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում:

Մարտին Գալստյանը նախ խոսեց դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշեց Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: «Ձեզնից շատերն են երեկոյան լինում ռեստորաններում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչքան օտարերկրացիներ կան: Ըստ վիճակագրական կանոնների` դա պետք է գրանցվի որպես արտահանում։ Այսպիսով, այս տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել Հայաստանից արտահանման անհավանական աճ, ինչը, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժևորման»,- ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի՝ հիմա հանրության մի հատվածից, հատկապես արտահանողներից ԿԲ-ին ուղղված կոչ է հնչում՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, միջամտել և արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին՝ լինելու ավելի արդյունավետ, մրցունակ: Այսպիսով, ԿԲ նախագահը հարց է բարձրացնում, թե արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը:

«Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ։ Լուծումը եզակի, ունիկալ լինելն է։ Եթե մենք ուզում ենք լինել եզակի, կան բազմաթիվ բաներ, որոնք մենք կարող ենք միասին անել: Բայց ես հույս չէի դնի միայն արհեստականորեն արժեզրկման վրա»,- ասաց Գալստյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

Հաջորդը

Ավերիչ երկրաշարժ Աֆղանստանում

Առնչվող նյութեր
Դիտել

Մահացել է իտալացի կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան

95 տարեկան հասակում Իտալիայում վախճանվել է 1950-1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի  ամենափայլուն աստղերից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում…
Դիտել

Պայմանագրային զինծառայողը 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին,…
Դիտել

Պայմանագրային զինծառայողը նռնակ է պայթեցրել կնոջ ծնողների տանը կից հողամասում․ նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share