Կիեւը դրական է համարում Հայաստանի քվեարկությունը (տեսանյութ)

Պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։ Այս մասին Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

«Հայաստանը հիմա չի արտահայտում իր դիրքորոշումը։ Այդուհանդերձ, երեկ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը՝ 47 երկրից կողմ է քվեարկել 9, ձեռնպահ` 13-ը, այդ թվում Հայաստանը, դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի», – ասաց Դենիս Ավտոնոմովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդը

Ուկրաինան հետ է կանչում իր դեսպաններին Վրաստանից եւ Ղրղզստանից

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվայում այսօր տեղի կունենա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում

Մոսկվայում այսօր կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը: Կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
Դիտել

Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահները պատրաստվում են Հաղթանակի օրվա շքերթին

Արցախում ռուս խաղաղապահները պատրաստվում են արարողակարգային երթին, որը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան: Ստեփանակերտի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ ներկայացնելով ՀՀ ժողովրդի ազգային արժեքները․ «Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share