Կիրառել ԵԽ ամբողջ գործիքակազմը, վերացնել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության շրջափակումը․ ԱՀ ԱԳՆ կոչը ԵԽ գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։

Այդ համատեքստում կոչ է արվում․

կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը,Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով:

Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով

Հաջորդը

Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

Առնչվող նյութեր
Դիտել

Airbus-ն առաջին անգամ Եվրոպայում վաճառել է ամբողջովին Չինաստանում հավաքված օդանավեր

Օդանավ արտադրող աշխարհի առաջատար Airbus-ը առաջին անգամ եվրոպացի գնորդին վաճառել է չինական արտադրության օդանավ: Այս մասին հայտնել է…
Դիտել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Պելեի մահվան կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի լեգենդ, բրազիլացի Պելեի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի…
Դիտել

Արման Թաթոյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով (տեսանյութ)

Արման Թաթոյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով. մեկնարկել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքները։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share