Կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողիկարգավիճակի մասին» օրենքում փոփոխոթյուններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը և շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, կառավարության սահմանած կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանալով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվելուց նրանց համար սահմանելով պատվովճար սահմանելու իրավունք»,- ասաց նա։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինելու են:

«Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման, և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելուց հետո, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,- ասաց նա:

Պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետը ավարտվում է 2023 թվականի հունվարին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական տեղեկությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները. Արման Թաթոյան

Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։ Այս…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դրական եմ գնահատում. Դենիս Ավտոնոմով (տեսանյութ)

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարությունը: ԱԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share