Կփոխվի պարեկային ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը

Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը:

«Ծառայության մեկնարկից ի վեր, երկրորդ ամենամեծ քննադատությունը, թերևս, եղել է ավտոմեքենաների դիզայնի հետ կապված հարցը: Ասեմ, որ թե դիզայնի, թե լոգոյի հետ կապված հայտարարվել էր բաց մրցույթ Ոստիկանության կողմից: Արդյունքում ընտրվել է այն տարբերակը, որն այսօր կա: Դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ թե քաղաքացիների, այլև որոշ պետական մարմինների կողմից, ինչը նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել, թե իր գործառույթներով, թե իր ամենօրյա քայլերով, թե ձևավորմամբ: Այո, հաշվի առնելով թե քաղաքացիներից, թե Լեզվի կոմիտեից եկած քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ունենանք նոր տեսքով պարեկային ծառայության մեքենաներ»,-նշել է Ամալյա Հովսեփյանն՝ ավելացնելով, որ փոփոխությունները նաև վերաբերում են մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներ Շիրակի մարզում

Հաջորդը

ՊՆ․ Հակառակորդը հրադադարը խախտել է

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար․ Շառլ Միշել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը:…
Դիտել

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share