Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքը

Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։

Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։

Անցնող տարվա նշանակալի իրադարձությունների շրջանակում, ըստ զեկույցի, հայ-ադրբեջանական վեցշաբաթյա պատերազմից հետո ստեղծված նոր իրադրությամբ պայմանավորված՝ ապագայում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հնարավորություն ունեն բարելավելու իրենց տնտեսական ազատությունները դատական արդյունավետության տեսանկյունից։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին դասվել՝ 71,1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ հորիզոնականում է։ Միության անդամ մյուս պետություններն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին․ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Previous Article

ԵԱՏՄ-ում կարող են արգելել միանգամյա օգտագործման պլաստիկը

Next Article

COVID-19․ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան վարակվածների թվով առաջին եռյակում են

Related Posts
Դիտել

Գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը…
Դիտել

Պարոնայք գեներալներն անիմաստ են համարում

Սեյրան Օհանյանը հրաժարվել է մասնակցել իշխանության ներկայացուցչի հետ Հանրային հեռուստաընկերության եթերում բաց քննարկմանը։ «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան…
Դիտել

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական…
Դիտել

Արցախում գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեծվել է հանձնաժողով

Արցախի ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքն…
Total
1
Share