Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա. Ստանիսլավ Զաս

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Վալդայ» ակումբի կազմակերպած համաժողովի ժամանակ Զասը նաեւ հույս է հայտնել, որ պատերազղմի դարաշրջանը ավարտվում է:

«Անկասկած, լարվածության օջախներ կան, և այդպիսիք կան նաև հայ-ադրբեջանական սահմանին: Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ սեփական աչքերով, թե ինչ է այնտեղ կատարվում: Բայց ըստ էության, այնտեղ սահման՝ որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, կան հենակետեր, դիտակետեր: Պարբերաբար լինում է փոխհրաձգություն: Այդպես չպետք է լինի»,-նշել է Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ կողմերի առջև դրված է սահմանազատման և սահմանագծման լուրջ խնդիր, դա մեծ և բարդ ծավալի աշխատանք է, բայց, այնուամենայնիվ, դա թույլ կտա էականորեն ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը:

«Կա զգուշավոր լավատեսություն, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան, և սկսվում է նոր դարաշրջան: Ես կարող եմ սխալվել այդպիսի լավատեսությամբ, բայց այնուամենայնիվ, պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման ուղղությամբ»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Ստանիսլավ Զասը խոսել է նաեւ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ եթե նման դիմում լինի, ապա ՀԱՊԿ բոլոր արձագանքման կենտրոնները եւ մեխանիզմները կգործարկվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Հումանիտար հարցերում սակարկության հարցեր չպետք է լինեն. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վայելեցինք գեղեցիկ Հայաստանի լռությունը. Նիդերլանդների դեսպանի գրառումը

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը հանգստյան օրերն անցկացնում է Խոսրովի անտառում՝ վայելելով Հայաստանի բնությունը։ «Շաբաթ-կիրակին անցկացրեցի ռեյնջերների հետ…
Դիտել

Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել. Օ՛ Բրայան

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը անդրադարձել է Հայաստանին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։  Օ՛Բրայանը, մասնավորապես, ասել է. «Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ…
Դիտել

Ազգային ժողովը չընդունեց ապօրինի կառույցների վերաբերյալ օրենքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի…
Դիտել

29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ամբողջ երկայնքով. Սենոր Հասրաթյան

Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ամբողջ երկայնքով: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share