Հայաստանի որոշ հատվածներում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը։

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Մաստարա-Թալին ավտոճանապարհներին բուք է։

Վայոց ձորի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի  տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին (բուք է) տեղ-տեղ առկա են մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռոսկոմնադզորը սահմանափակել է մուտքը «Ազատություն» ռադիոկայանի և BBC-ի ռուսական ծառայության կայքեր

Հաջորդը

Փոփոխություն զինծառայության մասին օրենքում

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 5-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:…
Դիտել

6 ոսկի, 7 արծաթ. հայ բռնցքամարտիկների նվաճումները Վրաստանում

Աշիկ Գրիգորյանի գլխավորած բռնցքամարտի ընտրանին Վրաստանից հայրենիք է վերադարձել հարուստ ավարով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Վրաստանի…
Դիտել

«Standard and Poor’s»-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝…
Դիտել

Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է շուրջ 72 մլն դրամ

Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share