Փոփոխություն զինծառայության մասին օրենքում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։

Ազգային ժողովում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Հայկ Սարգսյան նշեց, որ այն զորակոչիկները, ովքեր ունեն Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

«Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում, որպեսզի իրենց կրտսեր որդիներին նույնպես ուղարկեն պարտադիր զինվորական ծառայության։ Նրանց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ մեր խորին հարգանքը և բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն տալ նաև նրանց ընտանիքի մյուս անդամներին»,- ասաց Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ այս քայլի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։

Գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի որոշ հատվածներում բուք է

Հաջորդը

ՀՀ դեսպանությունը տեղափոխվեց Լվով եւ Ուժգորոդ

Առնչվող նյութեր
Դիտել

Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են կարիքներն…
Դիտել

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի…
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր հուլիս-օգոստոսին փաստահավաք այցերի վերաբերյալ արտահերթ զեկույց

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share