ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր հուլիս-օգոստոսին փաստահավաք այցերի վերաբերյալ արտահերթ զեկույց

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերի կողմից 2022 թվականի հուլիս-օգոստոսին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ գործողությունների ձեռնարկման, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների իրականացման նպատակով: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, կազմվել է զեկույց, որում ներկայացված են փաստահավաք աշխատանքների արդյունքները, ձեռք բերված փաստերի նկատմամբ կիրառելի իրավական վերլուծությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները բարձրացված խնդիրների առնչությամբ: 

«Զեկույցն ամփոփվել և պետք է հրապարակվեր սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի իրականացրած հարձակումը փոխեց իրավիճակը՝ Պաշտպանի աշխատակազմի համար առաջացնելով ավելի հրատապ արձագանքման աշխատանքի անհրաժեշտություն։ 

Չնայած դրան, ուշագրավ է, որ զեկույցի տարբեր հատվածներում վերլուծված փաստերը, որոնք մատնացույց են անում հատկապես Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ տևական և շարունակական հոգեբանական ճնշումների գործադրումը, խաղաղ բնակիչների սեփականության իրավունքի կոպիտ խախտումները։ Վերլուծված են նաև նման ապօրինի արարքների խորքային պատճառը հանդիսացող էթնիկ հիմքով ատելության օրինակները, ի մասնավորի՝ ադրբեջանցի պատգամավորների հայատյաց ելույթներն ու ուժի սպառնալիքի վերաբերյալ հայտարարությունները»,- ասվում է հաղորդագորթյան մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Տավուշի մարզ կատարված մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը։ Առանձնազրույցներ են իրականացվել տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների պատասխանատուների, ինչպես նաև տեղական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Առնչվող նյութեր
Դիտել

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային…
Դիտել

ՄՊՀ-ն Yandex.taxi և Yandex.Eats-ի նկատմամբ վարույթ է հարուցել

ՄՊՀ-ն «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցել է վարույթ Մրցակցության պաշտպանության…
Դիտել

Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահն Ալեն Սիմոնյանին

Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share