Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարն նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում:

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևի երեկվա հայտարարությունն էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր. Մարուքյան

Հաջորդը

Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են ռազմաօդային ուժերի ոլորտում հայ-ամերիկյան առավել լայն համագործակցության հնարավորությունները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` հուլիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ…
Դիտել

Թրյուդոն և Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Կանադայի և Բրիտանիայի հարաբերությունները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրոասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու…
Դիտել

Արազ Օզբիլիսը կրկին վերսկսել է մարզումները «Փյունիկ»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կրկին Երևանի «Փյունիկ»-ին է միացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share