Հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: Տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե պատրաստվում ես գնալ, խնդրում եմ, վերանայիր», – գրել է Ռեյզմանը: 

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին, այն դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի կողմից: 

Տիեզերագնացը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նաև կիսվել է մի շարք միջազգային կառույցների զեկույցներով, գնահատականներով, օրինակ՝ «Թրանսփարենի Ինթերնեյշլնի»-ի կոռուպցիայի ընկալման 2021-ի ինդեսքում Ադրբեջանը վատ դիրքերում է, Ադրբեջանը 180 երկրների մեջ 128-րդն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաչիկ Ղազարյանը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահ

Հաջորդը

Հաագայի դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 22-ին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարվել է Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ

Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման,…
Դիտել

ՊՆ-ն հերքում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը…
Դիտել

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Ջաբալիայի ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով կա 195 զոհ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտնել է, որ Ջաբալիայի փախստականների ճամբարին հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին իսրայելական հարվածների հետևանքով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share