Քաղաքային չինովնիկների հեքիաթներն ու իրականությունը

Այսօր հայտնի է դարձել, որ գարնանը Երևան կհասնեն գերմանական 12 մետրանոց ավտոբուսները։ Իսկ մի քանի օր առաջ էլ քաղաքապետարանից հայտնեցին, որ մինչև տարեվերջ Երևանի տրոլեյբուսների պարկը կհամալրվի նոր մեքենաներով։ Թե այս համալրումները որքանով կթեթևացնեն մայրաքաղաքի ուղևորափոխադրումը՝ անհայտ է։

Ընդհանրապես՝ ուղևորափոխադրման հարցը տարիներ շարունակ եղել է Երևանի գլխավոր խնդիրներից մեկը։ Այս հարցը չի լուծվել ոչ նախկին իշխանությունների օրոք և ոչ էլ այսօր։ Իրավիճակը բարելավելու առումով քայլեր ձեռնարկվել են, սակայն այս ոլորտում ամպագոռգոռ հայտարարություններն ու ելույթներն ավելի շատ են՝ քան բուն գործն ու աշխատանքը։

Ուղևորափոխադրման՝ մեղմ ասած խայտառակ պատկերը շարունակում է մնալ Երևանի «այցեքարտը»։ Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին ավտոբուսներն ու հասարակական տրանսպորտի մյուս միջոցները, կամ գերծանրաբեռնված են, կամ աշխատում են բավական մեծ դադարներով, երբեմն էլ վարորդների քմահաճույքով։ Օրվա որոշակի ժամերին մարդիկ կանգառներում ստիպված են 30,40 րոպե, երբեմն նաև ավելի երկար սպասել ավտոբուսներին։ Խնդիրը՝ քաղաքային իշխանությունները չտեսնելու են տալիս ու իրավիճակը մեղմելու առումով բավարար քայլեր չեն ձեռնարկում։

Հաջորդ տարի՝ Երևանում նախատեսված են ավագանու ընտրություններ։ Հերթական անգամ թեկնածուները սկսելու են խոսել հասարակական տրանսպորտի համակարգի բարելավման մասին, սկսելու են հերթական հեքիաթները ներկայացնել բնակիչներին, բնականաբար մատնանշելով խնդրի լուծման հստակ ժամանակացույց։ Իսկ ժամանակն ու փորձը ցույց են տվել, որ հասարակական տրանսպորտի հարցը ընդամենը նախընտրական PR կեղծիքն է, որով տարիներ շարունակ կերակրում են բնակչությանը։ Նախընտրական և հետընտրական սկզբնական փուլում քաղաքապետարանի չինովնիկները կշրջեն հեծանիվով, մետրոյով, երբեմն ավտոբուսով, իսկ երբ արդեն կհարմարվեն ծառայական մեքենաների կյանքին՝ մարդկանց նորից կմոռանան կանգառներում։ Սա ժամանակի փորձությունն անցած իրողություն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսները գարնանը կլինեն Երևանում

Հաջորդը

Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Առնչվող նյութեր
Դիտել

Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի մարտերում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ քաղաքացու՝ կամավորական Սթիվեն Զաբելսկու զոհվելու փաստը: Այդ…
Դիտել

Փոխվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ՝ Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share