Հաշվապահը մեղադրվում է պետբյուջեի և բարեգործական միջոցներից մանկատանը տրամադրված գումարը հափշտակելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, յուրացման եղանակով հափշտակել է պետական բյուջեից տրամադրված և բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին նվիրաբերված առանձնապես խոշոր չափերի՝ 8.147.390 ՀՀ դրամը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Վ.-ն, աշխատելով ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում, այդ հանգամանքը թաքցրել է ՊՈԱԿ-ի տնօրենից և որպես հաշվապահ 2018թ.-ին աշխատանքի ընդունվել հիշյալ մանկատանը: Հ. Վ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով միանձնյա տնօրինել ՊՈԱԿ-ի բանկային հաշվեհամարին առկա դրամական միջոցները, նշված հաշվին առկա գումարը 2018 թ.-ի տարբեր ամիսներին մաս-մաս փոխանցել է ՊՈԱԿ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվող՝ ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող վերը նշված ՍՊ ընկերության բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել մանկատանը պետական բյուջեի միջոցներից տրամադրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5.452.390 ՀՀ դրամը, որն այնուհետև կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:

Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ 2019 թ.-ին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվը ենթակա է եղել փակման, իսկ դրամական միջոցների մնացորդը՝ պետական գանձապետական հաշվին փոխանցման: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, սակայն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել բանկային հաշվի փակման ուղղությամբ, և այդ հանգամանքից օգտվելով՝ Հ. Վ.-ն, իբրև մատուցված ծառայությունների դիմաց, ՊՈԱԿ-ի հաշվից վերը նշված նույն ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին տրամադրված 2.695.000 ՀՀ դրամը, որը հետագայում կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:

Այսպիսով, Հ. Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է պետությանը և ՊՈԱԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.147.390 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառելով 5.452.390 ՀՀ դրամի, ՊՈԱԿ-ին՝ 2.695.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, վերը նշված հափշտակությունները քողարկելու նպատակով, Հ. Վ.-ն ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ է մտցրել յուրացված դրամական միջոցներն իբրև նպատակային նշանակությամբ ծախսելու վերաբերյալ: Վերոհիշյալ կեղծ հաշվետվությունները դրվել են շրջանառության մեջ՝ ներկայացվելով լիազոր պետական մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Միաժամանակ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել 2018-2019 թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարած անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ առերևույթ հանցագործության տվյալներ, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ ենթակայության:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է. ԱԳՆ խոսնակ

Հաջորդը

Ցավոք հայ գործընկերները հրաժարվեցին գալ. Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել…
Դիտել

Երասխի հատվածում զինծառայող է վիրավորվել

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված…
Դիտել

ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում հայտնաբերել է մոտ 8.5 միլիարդ դրամի խախտում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող…
Դիտել

Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը՝ Արմեն Թորոսի (տեսանյութ)

Արվեստի աշխարհ, ներշնչանք, աստվածատուր շնորհ… Ի՞նչ է արվեստը հենց իր՝ արվեստագետի աչքերով, ինչու՞ է ստեղծագործում արվեստի մարդը, ո՞րն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share