ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքապետարանը կսատարի և կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին. Հրաչյա Սարգսյան

Հաջորդը

Սյունիքի մարզում մեղվի խայթոցի պատճառով 36-ամյա վարորդը Nissan Teana-ով հայտնվել է դաշտում

Առնչվող նյութեր
Դիտել

Նվիրատվություն ՀՀ ԱԻՆ-ին՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտից

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոնում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային…
Դիտել

Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում են անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողությանը: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան…
Դիտել

Թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share