ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ, շրջել է քաղաքում, այցելել դիրքեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ՝ տեղում իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։

Նախագահը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի, տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատները։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։

ՀՀ նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, որոնք իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել թշնամի ագրեսորին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԻՆ ծառայակիցը գտնվել է

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դեմ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որն աճում է վերջին օրերին։ Նման հայտարարությունները, անտեսելով…
Դիտել

Մայր Աթոռի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ…
Դիտել

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը` որպես խթանիչ (բուստեր) դեղաչափ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share