ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված. Արման Թաթոյան

Ադրբեջանի հետ սահմանային հատվածներով ՀՀ տարածքների հաշվին Գեղարքունիքում և Սյունիքում անվտանգության գոտին կամ անվտանգության միջոցառումները կհանգեցնեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումների: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանի կարծիքով, իսկ եթե անվտանգության գոտին, կամ անվտանգության միջոցառումները վերաբերի նաև Ադրբեջանի հետ շփման ամբողջ գծին, ապա դա կառաջացնի նաև իրավունքների զանգվածային խատումներ ու անգամ նոր տեղահանվածներ, քանի որ սահմանի այսպես կոչված «ադրբեջանական» մասերն անցնում են նաև Հայաստանի համայնքներով կամ այդ համայնքների անմիջական հարևանությամբ, մարդկանց օրինական հիմքով պատկանող հողատարածքներով:

Արման Թաթոյանի կարծիքով չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի հետ սահմանագծումն ու սահմանազատումը ուղղակիորեն վերաբերում են բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ամբողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, երջանկության ձգտելու (pursuit of happiness) ու շատ այլ իրավունքների:Սահմանագծումն ու սահմանազատումը կարող են տևել տասնյակ տարիներ:

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ մարդկանց կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված: Ուստի, մինչև այդ գործընթացների ավարտը պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ այդ ընթացքում մարդկանց իրավունքների երաշխավորման նպատակով:

«Ի վերջո, միջազգային պահանջ է, որ սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը»,- գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ-ը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և չսրել լարվածությունը

Հաջորդը

Ալիևը օգտվելով Փաշինյանի թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից․ Լեւոն Տեր Պետրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին փոխանցել է «Մխիթար Գոշ» պարգևը

Հուլիս 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների…
Դիտել

«Հայաստան» դաշինքը չի ընդունում ընտրության արդյունքները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հայտարարությունը. «Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share