ՀՀ վարչապետը հյուրընկալել է Արցախի իշխանության պատվիրակությանը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Արցախի կառավարության անդամներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները միշտ կարևոր են համարել, որ Արցախի իշխանությունները տեղեկացված լինեն ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանակցություններին, բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին, և հնարավորություններին և այդ սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել:

 «Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը և հետևապես այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, դա անտրամաբանական է և նման բան երևակայելը անհնար է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը բարձր գնահատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին շրջանում արված հայտարարությունը այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգը:

«Խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և դրան հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է : Դաժան , դժվար աշխատանքի արդյունքում տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին որի մասին բարձրաձայնում ենք, այն է Հայաստանի, Արցախի Հնարապետության ժողովրդի անգտանգության և իրավունքների երաշխավորումը»,-նշեց վարչապետը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Հաջորդը

ՃՏՊ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին. կա զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Նրանց առաջարկով երկրի նախագահը…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2045 նոր դեպք

COVID-19. Նոյեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, 2045 նոր դեպք13184 թեստավորում1276 առողջացած50 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության…
Դիտել

Ավելի սերտ գործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share