ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է:

Վայք-Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Հաջորդը

ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռոջեր Օհանեսյանը դարձավ Չանգ-Քրանդալ մադրասիրական մրցանակի մրացանակակիր

Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը դարձավ Կատարակտի և ռեֆրակտիվ վիրաբուժության ամերիկյան հիմնադրամի՝ 2022 թվականի Չանգ-Քրանդալ մադրասիրական մրցանակի մրացանակակիր:…
Դիտել

Նոր հանրային քրեական հետապնդում՝ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում:…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share