ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ շեշտել, որ առաջնահերթ է համարում երկկողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:

Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաեւ կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրադրությունը սահմանի ամբողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Հաջորդը

Արման Թաթոյանը գերիների խնդիրը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆին

Առնչվող նյութեր
Դիտել

Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև «Խոսրովի անտառ» արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը

Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը Forbes ամսագիրը հոդված…
Դիտել

ՍԴ նորընտիր դատավորները երդվեցին

ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները երդվեցին։ «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share