Ղազախստանից ՀՀ քաղաքացիներին տարհանելու մտադրություն չկա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:

Վահան Հունանյանը հայտնել է նաև, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան.

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին

Պատասխան – Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։

Ինչպիսի առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։

Պատասխան – Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։

Պատասխան ֊ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զասը նամակներ է ուղարկել միջազգային կառույցներին

Հաջորդը

Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

Առնչվող նյութեր
Դիտել

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած…
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցը

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share