ՃՏՊ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին. կա զոհ

Հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով կա զոհ և տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել դին և տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչ կրակոցներ են հնչել Շուշիի մոտակայքում

Հաջորդը

Արմեն Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:…
Դիտել

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարզերում թույլ ձյուն

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-ին, 7-ին առանձին շրջաններում…
Դիտել

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն

Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share