ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 08։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Է.), «Mercedes-Benz C», «VAZ-2110» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1978 թ․) և «Mercedes-Benz ML» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1961 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փոփոխվել է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկը

Հաջորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ վարչապետը խոսել է Արցախի հարցով եռակողմ համաձայնագրի արդյունավետության մասին

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը նոր հնարավորություններ է տալիս Անդրկովկասի տարածաշրջանի զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ…
Դիտել

Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների հայտարարություններին, թե իբր Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է…
Դիտել

Եռագույնը տեղադրվեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում

Այսօր՝ մարտի 25-ին «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share