ՄԱԿ-ի ԱԽ-ի Հակաահաբեկչական կոմիտեի նիստը տեղի կունենա հոկտեմբերին Հնդկաստանում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) Հակաահաբեկչական կոմիտեի (ՀԱԿ) հատուկ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերին Մումբաիում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդել Է The Hindu թերթը՝ վկայակոչելով կոմիտեի գործադիր տնօրենին:

«Հաշվի առնելով այն աճող սպառնալիքը, որը ներկայացնում Է նոր եւ ստեղծվող տեխնոլոգիաների անօրինաչափ օգտագորումը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի Հակաահաբեկչական կոմիտեն որոշել Է այդ խնդրի շուրջ իր հատուկ նիստն անցկացնել հոկտեմբերի 29-ին Հնդկաստանում»,- մեջբերում Է հրատարակությունը ՀԱԿ-ի գործադիր մարմնի հայտարարությունը:

Նիստում կքննարկվեն հարցեր, որոնք կապված են ահաբեկչական նպատակներով ինտերնետի եւ սոցիալական ցանցերի, զանգածային լրատվամիջոցների, կապի եւ առաքման միջոցների, ներառյալ անօդաչու թռչող համակարգերի օգտագործման աճող սպառնալիքի դեմ պայքարի հետ:

Հնդկաստանն այս տարի զբաղեցնում Է ՀԱԿ-ի նախագահի տեղը: Դրա հատուկ նիստին, որը տեղի կունենա Մումբաիում, կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական եւ ընտրվող անդամներ 15 պետությունների, ներառյալ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կլաարն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը

Հաջորդը

ՀԱՊԿ-ը կոչ է արել տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական միջոցներով

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՊԲ-ն հերքում է Բաքվի տարածած հաղորդագրությունը

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան…
Դիտել

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, տեղում իրականացվում է հերթապահություն։ Օգոստոսի 17-ին, ժամը 22։00-ի դրությամբ որոնողափրկարարական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share