Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:

Սահմանափակումները ենթադրում են ակտիվների սառեցում, սակայն փաստաթղթում նշված չէ, թե ինչ ակտիվների մասին է խոսքը և կան արդյոք դրանք։ Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ պետության ղեկավարը գումարներ է պահում «Ռոսիա» բանկում, որն արդեն պատժամիջոցների տակ է։ Կրեմլի խոսնակը նշել է, որ սահմանափակող միջոցները ցավալի չեն Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ոչ մի ներկայացուցչի համար:

Ի տարբերություն բրիտանական պատժամիջոցների ցուցակում հայտնված նախկին անձանց՝ Լավրովի և Պուտինի մուտքը երկիր չի արգելվել։

Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի գործողությունները՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել է, որ «ոչ Պուտինը, ոչ Լավրովը հաշիվներ չունեն ո՛չ Բրիտանիայում, ո՛չ էլ արտերկրում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԽ-ն ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի իրավունքները

Հաջորդը

ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները հիմնովին փոխվել են․ ԱՄՆ պետդեպ

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանի ափամերձ տարածքների մաքրումն ավելի արդյունավետ կկազմակերպվի

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share