Սևանի ափամերձ տարածքների մաքրումն ավելի արդյունավետ կկազմակերպվի

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում իրականացվող «Պատասխանատու եմ Սեւանի համար» 3-րդ միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՀԿ ներկայացուցիչներ:

Մասնակիցների առաջին կանգառը «Սեւան» Ազգային պարկի Վարդենիկի տեղամասում էր, որտեղ այս տարվա ապրիլի 1-ից իրականացվում են Սեւանա լճի ափամերձ անտառային ու ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքներ։ Ինչպես տեղում ներկայացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը, այս պահին մաքրման աշխատանքներում ընդգրկված 4 տեխնիկաներից մեկը՝ անիվավոր բեռնիչը, տրամադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։
«Մեզ նվիրված անիվավոր բեռնիչը շատ արդյունավետ եւ ծավալուն աշխատանք է իրականացնում։ Շրջակա միջավայրի նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը կամրապնդի պարկի կարողությունները: Այն կօգնի՝ հաղթահարել ներքին կառավարման մարտահրավերները եւ ավելի արդյունավետ ու սեղմ ժամկետներում կազմակերպել ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածների մաքրումը՝ կանխելով լճի հետագա օրգանական աղտոտումը: Մաքրման աշխատանքներն ընթանում են կազմակերպված, մինչեւ ծովի մակերեւույթից մինչեւ 1901,5 մետր նիշի գոտում, 89 հեկտարի վրա։ Այս աշխատանքների շնորհիվ բացվել է 12 աշխատատեղ»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։

Այնուհետ միջոցառումները շարունակվեցին Գեղարքունիքի մարզպետարանում։

«Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» եւ «Պատասխանատու եմ Սեւանի համար» ծրագրերի շուրջ տպավորություններով կիսվեցին եւ ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, , EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։

Ինչպես նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը՝ Գեղարքունիքի մարզպետարանն անչափ կարեւորում է այս ծրագիրը եւ ցուցաբերում է պահանջվող աջակցությունն ու համագործակցությունը։ Ապա Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավարի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։

Այնուհետ ներկաները մասնակցեցին «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։
Գրասենյակը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։ Գրասենյակի բացման արարողությունից հետո Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճում բացվեց «Թափոնարվեստ» ցուցահանդեսը, որը կազմակերպել էին «ԷԿՈսերվ» ծրագիրը եւ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն:

Ներկայացված ցուցանմուշները Գեղարքունիքում բնակվող դպրոցականների եւ երիտասարդների աշխատանքներն էին, որոնք որպես հումք օգտագործվել էին Սեւանա լճի մաքրման աշխատանքների միջոցով լճից դուրս բերված թափոններից: Ցուցահանդեսի նպատակն էր՝ բարձրացնել հանրային իրազեկումն աղտոտվածության վերաբերյալ եւ փաստել Գեղարքունիքի մարզում աղբի վերամշակման հնարավորությունների մասին: Երիտասարդները ցույց տվեցին, որ թափոնը կարող է լինել հումք՝ կենցաղում օգտակար տարբեր իրեր պատրաստելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ժամանակավորապես կդադարեցվի Արցախի էներգամատակարարումը

Հաջորդը

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

Առնչվող նյութեր
Դիտել

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է ․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…
Դիտել

Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել. Փաշինյան

«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները ապաշրջափակելու մասին։  Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share