Մեկնարկել է Երևանի այգիներում հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 28-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել մայրաքաղաքում նախորդ տարի արձանագրված հանցավորության վիճակն ու 2021 թվականի հետ համեմատական վերլուծությունը:

Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին. 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում:

Բացառությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մյուս բոլոր հանցատեսակներով աճ է արձանագրվել (վիճակագրական տվյալների մեջ որպես հանցագործություն հաշվարկվել են նաև հանկարծամահության դեպքերը):

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604  դեպք (2021 թվականին՝ 16 հազար 438): Բացահայտումը կազմել է 30.5%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2022 թվականին՝ 2 հազար 542 դեպք, 2021 թվականին՝ 2 հազար 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2022 թվականին՝ 500, 2021 թվականին՝ 202) դեպքերի աճ:  Ըստ Գրիգորյանի՝ 2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42 (2021 թվականին՝ 64): 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում (2022 թվականին` 105, 2021 թվականին՝ 147):

2022 թվականին Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների թվում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 (2021 թվականին՝ 126), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք (2021 թվականին՝ 113):

Երևան քաղաքի դատախազությունը 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մեկով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով մի շարք քաղաքացիների օտարելու վերաբերյալ, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս (ուսումնասիրությունների արդյունքներով նախաձեռնվում են իրավական գործընթացներ):

Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների  տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:

Գլխավոր դատախազը ներկայացված խնդիրների լուծման վերաբերյալ հանձնարարականներ է տվել, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունաստանում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները․ կան զոհեր (տեսանյութ)

Հաջորդը

Արարատ Միրզոյանը ցավակցել է Հունաստանի իր գործընկերոջը

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ դեսպանությունն անդրադարձել է ««Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակման կասեցմանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է ՀՌՀ երեկվա որոշմանը, որով 30 օրով կասեցվում է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը․ «Այս քայլը…
Դիտել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ղեկավար ունի

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների…
Դիտել

Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում

Ադրբեջանի վերջին հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու նպատակով ԵՄ-ի կողմից կազմակերպված բանակցությունները տեղի կունենան այս ամիս․ երեկ՝…
Դիտել

Պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կալանավորվել է

Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share