Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

«Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշի ներկայացումը, որը շրջանառության մեջ է դրված սեպտեմբերի 13-ից, տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «ՀայՓոստ»-ից, նամականիշի ներկայացման մասնակիցներն էին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը (1922-2011թթ.):

Նամականիշի վրա նաև պատկերված է «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ, 1922-2011» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 13 սեպտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

508 մլն դրամ՝ 7 մարզի 21 սուբվենցիոն ծրագրերի համար

Հաջորդը

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել. Արտակ Բեգլարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղահանված կամ բնակտարածք կորցրած արցախցիների դրամական աջակցության հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային…
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Ալիեւի հայտարարություններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին նշել է, որ դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share