Մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու.Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը է Սահմանադրության օրվա առիթով

«Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: 

Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։ 

Այժմ՝ դաժան փորձություններից և արհավիրքներից հետո, մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի։

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են․ Արման Թաթոյան

Հաջորդը

Կյանքից հեռացել է Վլադիմիր Մենշովը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ…
Դիտել

Հետպատերազմյան Մարտակերտը վերականգնվում է (տեսանյութ)

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազդագիր» կայքին պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել ու կատարվում Արցախի Մարտակետ քաղաքում։…
Դիտել

Հայաստանը պետք է աշխատի ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային անվտանգության համատեքստում․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո` տարածաշրջանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share