ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած ընտանիքներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։

Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։

Այնուհետև Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։

Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության և արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։

Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

Հաջորդը

Ընկեր Կոպիրկինի վարդագույն երազը

Առնչվող նյութեր
Դիտել

«Սուրբ Ծննդյան հրադադարը Ռուսաստանի կողմից «թթվածին գտնելու» փորձ է»․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ուկրաինական հատուկ ռազմական գործողության գոտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած հրադադարը «թթվածին գտնելու»…
Դիտել

Բռնի տեղահանվածներին կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share