ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հոսպիտալում:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել վնասվածքաբանության, ընդհանուր թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ, ովքեր ծառայության տարբեր հանգամանքներում, այդ թվում՝ մարտական գործողությունների ընթացքում կամ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորումներ ու վնասվածքներ են ստացել:

Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչները զինծառայողներին պարզաբանել են նրանց իրավունքների իրացման հնարավորությունները, այդ թվում՝ առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու և դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը ստանալու, ինչպես նաև բարձրացված այլ հարցերի հետ կապված:

Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:
Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացվել ոլորտին առնչվող և հրատապ լուծում պահանջող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հոսպիտալի բժշկական տեխնիկայով հագեցվածության, բժշկական անձնակազմի համալրվածության, անձնակազմի հոսունության, ռազմական բժիշկների համար նախատեսված երաշխիքներին առնչվող հարցեր:

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ռազմական բժիշկների և ամբողջ բժշկական անձնակազմի հերոսական աշխատանքն անուրանալի է. այն առանձնահատուկ դրվատանքի է արժանի:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար…
Դիտել

Երեւանում սկսել է գործել շարժական պատվաստումային խումբ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է…
Դիտել

Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման…
Դիտել

Բանակցություններում մեր դիրքորոշումները համապատասխանում են հրապարակավ հայտնած դիրքորոշումներին․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share