Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ քանի որ Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել:

Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հերթին նշել է, որ Արզումանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննվի օգոստոսի 31-ին ժամը 19.00-ին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:

 Ըստ հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է

Հաջորդը

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ…
Դիտել

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման…
Դիտել

Արտաշատի մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ու ՍԱՏՄ-ն համատեղ հաղորդագրություն են տարածել՝ տեղեկացնելով. «Ինչպես արդեն տեղեկացրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share