Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում։ Բանաձեւն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Հաջորդը

Համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա

Առնչվող նյութեր
Դիտել

Ճապոնիան արգելափակել է ռազմական երկակի օգտագործման ապրանքների ներկրումը Ռուսաստան

Ճապոնիայի իշխանությունները ընդլայնել են Ռուսաստանի դեմ արտահանման պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Դրանցում ներառված են ավիացիայի,…
Դիտել

Ադրբեջանը հաստատեց. զոհվել է 50 զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է իր այս պահին հայտնի բոլոր կորուստները: Ըստ այդ տվյալների՝ զոհվել է 50 ադրբեջանցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share