Նոր բաժանմունք՝ պրոֆեսիոնալ թիմով և վերջին սերնդի սարքավորումներով

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայում նոր բաժանմունք է ստեղծվել: Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում այսուհետև կիրականացվեն ներսրտային հետազոտություններ և միջամտություններ (կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիկա, սրտի աջ կեսերի կաթետերիզացիա), կորոնար զարկերակների ներանոթային միջամտություններ (տրոմբեկտոմիա, ստենտավորում, բալոնային լայնացում), բուժական այլ միջամտություններ (պերիկարդի պունկցիա, կարդիովերսիա) և այլն:

Վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքը հնարավորություն է տալիս իրականացնել ներանոթային միջամտությունների գրեթե ամբողջ սպեկտրը: Ի դեպ, «Միքայելյան» հիվանդանոցում դեռևս 1970-ականներից իրականացվում էին սրտի բաց վիրահատություններ, այդ ժամանակվա լավագույն անգիոգրաֆիկ սարքը հենց այստեղ էր տեղադրված: Տարիների դադարից հետո նոր թիմով և սարքավորումներով համալսարանական հիվանդանոցն այսօր ընդունել է առաջին պացիենտներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը․ Արթուր Հովհաննիսյան

Հաջորդը

Հայտարարություն Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 30 հայ ուխտավորներ այցելել են Ամարասի վանք։ Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց…
Դիտել

Սպասում եմ Շահրամանյանի արձագանքին․ Անդրանիկ Քոչարյան

2020թ․ պատերազմը քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին հանձնաժողով կանչելու մասին․ «Սպասում եմ…
Դիտել

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share