Յուրի Շատունովի աճյունամոխրի մի մասը կտեղափոխվի Գերմանիա, սակայն այն ոչ թե կթաղվի, այլ կցրվի լճի վրա, «ՌԻԱ Նովոստիին» ասել է արտիստի տնօրեն Արկադի Կուդրյաշովը։
«Գերմանիայում Յուրային երկրորդ անգամ ոչ ոք չի թաղի, կարող է լինել միայն մեկ թաղում, մնացած մոխիրը ցրվելու է Գերմանիայում՝ լճի վրա, ինչպես Յուրան է խնդրել»,- ասել է Կուդրյաշովը։