Շիրակի մարզում այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօրվա գրանցված երկրաշարժին․

«Առավոտյան ժամը 07:36-ին Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը՝ Ֆեյսբուքում գրել է  Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։

Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստորգետնյա երրորդ ցնցումը Հայաստանում

Հաջորդը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը․ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար,…
Դիտել

Հանրապետության նախագահն ընդունել է Սյունիքի մարզպետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու…
Դիտել

Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Հանձնարարվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share