Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ գործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը:

Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով գործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության: «Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայման մեծ ներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ գործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ  ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կատարում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում՝ հավելելով, որ նույն դերակատարումը կունենա Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը:

Հանդիպման ավարտին կարճ անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանը: Հանդիպման մասնակիցները շնորհակալական խոսքեր են փոխանցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին առաջնության հրավերի համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջրաբեր գյուղի տարածքում օդանավ է ընկել (լուսանկարներ)

Հաջորդը

Եռակողմ հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չափազանցված են․ ՀՀ ԱԳՆ խոսնակ (լուսանկարներ)

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական…
Դիտել

Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են Արցախում ռուս խաղաղապհների առաքելության…
Դիտել

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Այսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share