Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը. Սի Ծինփին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է.

«Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովուրդին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Ներկայումս պահպանվում է Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում, կայուն կերպով զարգանում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունը, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարում:

Բարձ եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները և խթանելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուզում եմ հույս հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ. Ռոբերտ Քոչարյան

Հաջորդը

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է. Էմանուել Մակրոն

Առնչվող նյութեր
Դիտել

2021թ. 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները ռեկորդային են նախորդ տարիների 9 ամիսների համեմատ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային…
Դիտել

Փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ը, փակ կլինի Աբովյան…
Դիտել

ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share