Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ  Հունիսի 28-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հունիսի 29-ին և 30-ին, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Մարզերում այսօր, հունիսի 29-ին և 30-ին, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատվաստումային գործընթացը շարունակվում է

Հաջորդը

ԱՀ Մարտունու շրջանը ապահովված է էլեկտրաէներգիայով

Առնչվող նյութեր
Դիտել

Ասադը մասնակցելու է նախագահի ընտրություններին

Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը հայտ է ներկայացրել երկրի Գերագույն սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար:…
Դիտել

ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են ԵԱՏՄ պետությունների միջև գործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով…
Դիտել

Շփման գծում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով…
Դիտել

Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Աճառյան փողոցից ոստիկանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share