Պարեկային ծառայության մուտքով քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու․ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Տավուշի մարզում ևս տրվել է Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ այլ պաշտոնատար անձինք։

Վարչապետն իր խոսքում բարի երթ է մաղթել պարեկներին և իր խոսքում նշել, որ ոչ մի պարագայում կաշառք չվերցնեն, որովհետև կոռուպցիան է, որ քայքայում է պետության հիմքերը։ Նա նաև շեշտել է, որ իրավազանց քաղաքացուն կարգի հրավիրելով կամ նրա նկատմամբ վարչական տույժ կիրառելով, պարեկները գիտակցեն, որ ոչ թե վատություն, այլ լավություն են անում հասարակությանն ու տվյալ քաղաքացուն։

«Պարեկային ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու»,-վստահություն է հայտնել վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

Հաջորդը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատարը

Առնչվող նյութեր
Դիտել

Ցանկացած ճանապարհ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից.Կլաար  

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում…
Դիտել

Պաշարված դիրքերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.ՊԲ

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները “պաշարված” դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Արտահերթ ընտրության հարց չի քննարկվում ու չի քննարկվել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է,…
Դիտել

ԲԴԽ-ն երեք դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված որոշում է կայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի կողմից երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Երևան քաղաքի առաջին ատյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share