Պարզվել է, որ Խ.Ա.-ն 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել. ՊՆ

ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։ 12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /դատական գործ Կ/Դ8867/02/21/ Խ.Ա.-ին անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020թ․ 44-օրյա պատերազմին ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի: 22.11.2021թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ, որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 ՀՀ դրամ:

ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել:

Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ /խարդախություն/ և 550-րդ /զինվորական պաշտոնեական անփութություն/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հաջորդը

Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից ապօրինի ծագման գույքը բռնագանձելու դատախազության հայցադիմումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականին, որը Սերբիայում մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ՀՀ…
Դիտել

Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը․ Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտահերթ ընտրություններին…
Դիտել

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share