ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։

Վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առջև խնդիր է դրված վերհանել կրկնվող գործընթացները պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում։

Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը կարևորել է գերատեսչությունների համագործակցությունը՝ մշակելու անցակետերում և ԱՏԳ կենտրոններում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը։ «Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և ԵԱՏՄ անդամակցությունը՝ պետք է ունենանք բոլոր բիզնես գործընթացների շատ մանրամասն նկարագրություն, որի հիման վրա այս խմբով կկայացնենք որոշում և վարչապետի աշխատակազմին կներկայացնենք էտալոնային մոդելներ»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ էտալոնային մոդելները ստեղծվելու են Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Յուրաքանչյուր գերատեսչություն նախ գույքագրելու է թույլատվական փաստաթղթերի տրամադրման իր գործընթացները։ Քննարկվելու է կրկնվող գործառույթների օպտիմալացման հնարավորությունը։

Այս ամենն արվում է, որպեսզի ներմուծման և արտահանման գործընթացները տնտեսվարողի համար լինեն հարմարավետ և արագ։

Փորձագիտական խմբի հանդիպմանը որոշվել է սեղմ ժամկետում ավարտել յուրաքանչյուր գերատեսչության մասով տվյալների լրացումը և ներկայացնել Համաշխարհային բանկի փորձագետներին, որոնք կմշակեն սահմանային անցակետերում և ԱՏԳ կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱՀՀԻ-ն 44 օրյա պատերազմի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել

Հաջորդը

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Լուկաշենկոն խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից…
Դիտել

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել

Արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի…
Դիտել

Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share