ՊՆ կողմից հաստատված 49 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին գիշերը տեղի ունեցած բախումների վերաբերյալ։ 

Նրա խոսքով. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել ՀՀ ուղղությամբ՝ չորս ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են պատասխան հայկական կողմից սադրանքներին։ Բայց պետք է արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակ կեղծ է, սուտ է, չի համապատասխանում իրականությանը»։

Ըստ Փաշինյանի՝ ՊՆ կողմից հաստատված 49 զոհ ունենք: Փաշինյանը նշել է, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ։ Նա նշել է, որ հայկական բանակի զինվորներն ու սպաները կռվել են անձնուրացաբար, հերոսաբար.

«Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին ու սպաներին, պետք է ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը և ինքնիշխանությունը»,-նշել է Փաշինյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հարձակման օբյեկտ են դարձվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը. ՔԿ (լուսանկարներ)

Հաջորդը

Դիմել ենք նաև ՌԴ-ին փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Դեկտեմբերի 28-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33մ/վ, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք։ Երևանում այսօր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share